
Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալության մասնագետները շուրջօրյա հսկողություն են իրականացնում Կոբի-Գուդաուրի ճանապարհին: Նշվում է, որ բնակլիմայական պայմանների վատթարացման դեպքում վարորդներին համապատասխան խորհուրդներ կտրվեն:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, հունվարի 12-ին և 13-ին Վրաստանում կպահպանվի մառախլապատ եղանակը, բարձրադիր շրջաններում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ: Ոչ բարձրադիր գոտիներում ջերմաստիճանը հունվարի 13-ին կլինի 4-9 աստիճան տաքություն: