Շրջանավարտների թիվը կրկնակի կրճատվել է

Այս տարի Վրաստանի դպրոցների  ավարտական քննությունները հանձնող աշակերտների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է  2 անգամ: Այս  մասին հրավիրած մամուլիս ասուլիսում հայտարարել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ  Սերգո Րատիանին և Մարիամ Րամինաշվիլին: Նրանց տեղեկատվության համաձայն` այս տարվա տվյալները  2012թ-ի համեմատ  պակասել են 4 անգամ:  Նման արդյունքը ընդդիմադիր գործիչները կապում են կրթական համակարգում տիրող «քաոսի» հետ:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների փոխանցմամբ,  Վրաստանում 2016 թ.-ի գարնանը  ավարտական քննություններին մասնակցած 40 հազար աշակերտից  8 հազար  500-ը պարտադիր առարկաներից նախատեսված քննությունները չի հանձնել:  Բացի այդ, այս տարի առանց ատեստատի  է մնացել շրջանավարտների  շուրջ  21 տոկոսը` տեղեկացնում է http://www.interpressnews.ge/-ն:

Ի դեպ,  Վրաստանի Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնը   իր պաշտոնական կայք էջում հրապարակել է ընդհանուր ունակություններ առարկայից   միասնական քննության նախնական պատասխանները:  Տեղեկատվության համաձայն` բավարար միավոր չի հավաքել մասնացկիցների  16%-ը`շուրջ  6 հազար  դիմորդ: Հիշեցնենք, Վրաստանի պետական  ԲՈՒՀ-երում  միասնական  ազգային քննությունները սկսել են  հուլիսի 1-ին և շարունակվեն  մինչև հուլիսի 22-ը:

Թողնել պատասխան