Շվեյցարիայի դեսպանատունը համեմատում է Շվեյցարիայի եւ Վրաստանի գնացքները

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հիշեցնում է, որ շվեյցարական Stadler Rail AG կազմակերպությունը շուտով Թբիլիսիում կկառուցի վագոնների արտադրամաս:

«Արդյո՞ք դրանց միջեւ տարբերություն կա»,-այսպես է վերնագրել Շվեյցարիայի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գնացքների երկու լուսանկարները:

Երկու լուսանկարում էլ պատկերված են Stadler կազմակերպության կողմից արտադրված գնացքները:

Առաջին լուսանկարում պատկերված է Շվեյցարիայում գործող գնացքը ( © RhaetischeBahn/swiss-image.ch/Andrea Badrutt (Switzerland))։27972862_1992836344290042_6525085391494695922_n

Երկրորդ լուսանկարում ՝ Վրաստանի գնացքը (© საქართველოს რკინიგზა / Georgian Railway/Nino Zedginidze)

gnacq

Stadler Rail AG կազմակերպությունը հիմնվել է 1942թ․ Ցյուրիխում եւ վագոնների արտադրության բիզնեսում համարվում է համաշխարհային առաջատար: Կազմակերպությունն ունի 20 արտադրող մասնաճյուղ աշխարհի 14 երկրներում, որտեղ աշխատում է 7 հազար մարդ:

«Շուտով այս ցուցակին կմիանա նաեւ Վրաստանի արտադրամասը»,-նշել է Շվեյցարիայի դեսպանատունը:

 

Թողնել պատասխան