Այս պահին փրկարարները դուրս են բերում Ճիաթուրայի Շուքրութիի հանքավայրում մահացած 45-ամյա Զազա Աբրամիշվիլիի մարմինը։ Տեղում աշխատում է հատուկ տեխնիկա, որը փորձում է հեռացնել աշխատակցի վրա ընկած հողակտորը։
Նշվում է, որ հանքավայրի աշխատակիցը փլատակների տակ էր մնացել գիշերը ժամը 03։00-ի սահմաններում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 240 հոդվածով՝ անվտանգության կանոնների խախտում։
Նյութի աղբյուր՝ interpressnews.ge