Շոգերը դեռ առջևում են, մասնագետների խորհուրդները ինչպես ճիշտ` պաշտպանվել արևից

Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնը ամռան շոգ ժամանակահատվածում բնակչությանը խորհուրդներ է տալիս:  Կետրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Լելա Ստուրուան, «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում հայտարարել է, որ առավել շոգ օրերը դեռեւս առջևում են: Նրա խոսքով` ռիսկային խմբերում են  մինչեւ 5 տարեկան երեխաները, տարեցները,  սրտանոթային խնդիրներ եւ խրոնիկ հիվանդություններ ունեցողները:

«Նրանք, ովքեր դեղորայք են ընդունում, առանց բժշկի հետ խորհրդակցելու,  չպետք է փոփոխեն չափաբաժինը: Խորհուրդ ենք տալիս խուսափել հատկապես կեսօրի  արեւի ճառագայթներից: Եթե ցանկանում եք արևայրուք ընդունել, դրա համար ճիշտ ժամանակը առավոտյան 8-ից 10-ը  ընկած ժամանակահատվածը և երեկոյան 18:00-ից հետո: է Արևահարումից պաշտպանվելու համար կրել գլխարկ, բաց գույնի հագուստ»:  

Ստուրուայի խոսքով`  ամռան տապին,  մարդիկ  պետք է ընդունեն մեծ քանակությամբ հեղուկ: Անթույլատրելի է ալկոհոլի օգտագործումը:

 

Թողնել պատասխան