Շարունակվում է Կոբախիձեի այցը Ուզբեկստան

Պաշտոնական այցով Ուզբեկստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը ընդունել է երկրի օրենսդիր պալատի նախագահ Նուրդինժոն Իսմաիլովը:

Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք ակտուալ հարցեր։ Կողմերը հատկապես առանձնացրել են տնտեսական համագործակցության խորացմանն ու տարանցիկ ֆունկցիաներին վերաբերող հարցերը:

Հանդիպման ավարտին խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև այցի շրջանակներում ստորագրվելիք  միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիրը:

Վրաստանի պատվիրակության կազմում են պատգամավորներ Զվիադ Ձիձիգուրին, Սիմոն Նոզաձեն, Կախա Օքրիաշվիլին, Հենզել Մկոյանը, Լևան Բեժանիձեն, Բեքա Օդիշարիան և Վրաստանի խորհրդարանի նախագահի  խորհրդական Նիկոլոզ Սամխարաձեն:

Թողնել պատասխան