Վրաստանի խորհրդարանի եվաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավայի խոսքով, շատ կարևոր և խորհրդանշական է, որ վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջին պաշտոնական այցը կատարեց Բրյուսել:
Նրա խոսքով, Բախտաձեն արդյունավետ հանդիպումներ է անցկացրել Բելգիայի մայրաքաղաքում։
«Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրումը Վրաստանի բարեկեցիկ ապագան է, խաղաղության և զարգացման հիմքը: Դոնալդ Տուսկի (Եվրոպական խորհրդի նախագահ) հայտարարության համաձայն, Վրաստանը Եվրամիության հուսալի գործընկերն է: Ասոցացման համաձայնագրի հիմքում մեր համագործակցությունն էլ ավելի է խորանում: ԵՄ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,-Թամար Խուլորդավայի խոսքերն է մեջբերում interpressnews-ը։
Նա նաև նշել, որ ռուս-վրացական պատերազմից 10 տարի անց կայուն, ժողովրդավարական և դինամիկ տնտեսական միջավայրի ձևավորման ճանապարհին Վրաստանի առաջընթացը տպավորիչ է: