
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (101 կողմ ձայնով) փակ գաղտնի քվեարկությամբ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել է Շալվա Թադումաձեին: Վերջինս գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի 6 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ նոր գլխավոր դատախազի ընտրության հարցը օրակարգում էր, երբ անչափահասների սպանության գործով դատարանի աղմկահարույց որոշումից հետո հանրային ճնշման ներքո գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տվեց Իրակլի Շոթաձեն: