
06.03.02 ընտրատարածքում դիտորդների և վստահված անձանց կողմից ժամը 12-ի դրությամբ խախտումներ չեն գրանցվել: Այս տեղամասում ժամը 12-ին քվեարկեց «Նինո Բուրջանաձե-ժողովրդավարական շարժում» դաշինքի առաջնորդ Նինո բուրջանաձեն: Ընտրություն կատարելուց քիչ անց Բուրջանաձեն լրագրողներին ասաց, որ քվեարկել է Վրաստանի միասնության համար, որպեսզի Խորհրդարանում աշխատեն իրենց գործը լավ իմացող մարդիկ և որպեսզի Վրաստանում չիշխի որևէ ռազմական դաշինք: