Խուրչայի տարածքում այսօր նոր փշալարեր են հայտնվել։ Վրացական լրատվամիջոցները նշում են, որ ռուսական կողմի շարունակվող բռնազավթման հետևանքով շփման գծում ևս 2 հա հողատարածք է զավթվել, որն ընդգրկում է մոտակայքի բնակիչների այգիները։
«Փաստացի ավարտվել է 2 հա տարածքի սահմանագծումը։ Օրեր առաջ սյուներ էր դրված, իսկ հիմա մինչև վերջ փշալարեր է անցկացված։ Այդ 2 հա հողատարածքը մեզ համար անհասանելի է և մենք չենք կարող մշակել», — ասել է բնակիչներից Բադրի Խուճուան։