
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Կիևի վարչական դատարանի որոշմանը:
«Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ցուցումների համաձայն, վարչական դատարանը ինձ պետք է զրկի «պաշտպանված անձի» կարգավիճակից, որպեսզի իմ արտահանձնումը հասցնեն իրականացնել մինչև Նոր տարի: Դատարանը հրաժարվել է որոշում կայացնել և դատական նիստը հետաձգել է մինչև հունվարի 3-ը: Դա նշանակում է ես Ամանորը կդիմավորեմ Կիևում», — գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Միխեիլ Սաակաշվիլիի հայցն ընդդեմ Ուկրաինայի ներգաղթի ծառայության, նախնական տեղեկությամբ, կքննվի 2018 թ․ հունվարի 3-ին: