
Հարկային բարեփումների շրջանակներում կարևոր փոփոխություններ են կատարվել նաև փոքր ու միջին ձեռնարկատերերի համար, այդ թվում՝ կվերացվեն կանխավճարային հարկերը։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար, Մամուկա Բախտաձեն:
Ըստ նախարարի՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ վաղվանից հանդիպումներ կունենան, որոնց շրջանակներում կքննարկվեն կառավարության նախաձեռնությունները։
«Հարկային նախաձեռնությունը վերաբերում է ավելի քան 120 000 գործարարի: Մինչև 500 000 լարի շրջանառություն ունեցող գործարարների համար հարկերը կնվազեցվեն: Այս ամենի նպատակն է աջակցել Վրաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը»,ասել է Բախտաձեն: