Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Դոնբասում կոնֆլիկտի լարվածության պատճառով, քննարկման ամենակարևոր թեման Արևելյան Ուկրաինան է եղել: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ` հայտարարություններ են արվել նաև Վրաստանի համար վիզայի ազատականացման վերաբերյալ:
Նախարարները նաև շնորհավորել են Վրաստանի քաղաքացիներին և հայտարարել, որ Վրաստանի հետ կապված տեխնիկական հարցերը շուտով կլուծվեն:
«Մեծ հույս ունենք, որ տեխնիկական ընթացակարգերը հնարավորինս շուտ ավարտենք, ոչ միայն Վրաստանի, այլ նաև Ուկրաինայի համար»,- հայտարարել է Եվրամիության միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար (կոմիսար) Ֆեդերիակ Մոգերիան:
Եվրամիության ընդլայնման և հարևանության հետ քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես հանը նույնպես հույս է հայտնել, որ վիզայի ազատականացման վերաբերյալ տեխնիկական ընթացակարգերը կավարտվեն մի քանի շաբաթում: