Նոր կառավարության առաջնահերթություններից պետք է լինեն արդարադատության բարեփոխումները. Amnesty International

Վրաստանի նոր կառավարության առաջնահերթություններից պետք է լինեն արդարադատության բարեփոխումները։ Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Վրաստանին վերաբերող զեկույցում:

«Բարեփոխումները պետք է վերաբերեն քրեական արդարադատության ոլորտին, պետք է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների հետաքննության անկախ մեխանիզմ ստեղծել։ Ոչ արդյունավետ հետաքննությունը, մարդու իրավունքների խախտման դեպքերում իրավապահների անպատժելիությունը Վրաստանում բազում տարիների խնդիր է: 2013-2017 թվականներին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը նման հնարավոր հանցագործությունների 72 դեպք է գրանցել: Չնայած նրան, որ շատ դեպքերում գործ է հարուցվել, սակայն, Օմբուդսմենի գրասենյակին դատավճիռների մասին տեղեկատվություն չի տրամադրվել»,- ասված է կազմակերպության զեկույցում:

Amnesty International-ի զեկույցում տեղ են գտել նաև մի քանի աղմկահարույց գործեր, մասնավորապես Դավիթ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլիի սպանությունները, Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործը, Աֆգան Մուխթարլիի առևանգումը, «Բիրժա Մաֆիայի» և Դեմուր Ստուրայի գործերը:

«Վրաստանի իշխանությունները շարունակ խոստանում են ոստիկանության և այլ պետական գործիչների կողմից մարդու իրավունքների խախտման փաստերով անկախ հետաքննչական մեխանիզմ ստեղծել: Սակայն, պետական տեսուչի գրասենյակի (անկախ հետաքննչական մարմին) վերաբերյալ օրինագիծը խորհրդարանին է ներկայացվել միայն այս տարի»,- ասվում է զեկույցում:

Թողնել պատասխան