
2018 թվականի հունվարի 1-ից Փոթիի նավահանգիստը կընդունի միայն տեխնիկական ստանդարտներին համապատասխան ավտոմեքենաներ: Նավահանգստի սեփականատեր APM Treminals-ի տեղեկատվությամբ՝ ընթացիկ տարվա մայիսին Փոթիի նավահանգստի ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի գլոբալ ավտոճանապարհային անվտանգության 4-րդ հավաքին և վարորդների համար դասընթացներ անցկացրել: Այս պահի դրությամբ դասընթացներն անցել է 1378 մարդ:
Նոր կանոնակարգերի համաձայն՝ 2018 թվականից նավահանգստի մուտքի մոտ տեղի կունենա բեռնատար ավտոմեքենաների արտաքին զննում և նավահանգիստ մուտք գործելու իրավունք կտրվի միայն հաստատված ստանդարտներին համապատասխանող ավտոմեքենաներին: