«Նոր աջեր» կուսակցությունը չի պատրաստվում լքել «Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքը: «interpressnews» լրատվականի հետ զրույցում «Նոր աջեր»-ի առաջնորդ Մամուկա Կացիտաձեն ասել է, որ օրակարգում նման հարց չունեն:
«Մենք կտրուկ որոշումներ չենք կայացնում ոչ միավորվելու, ոչ բաժանվելու հարցում: Ոչ մի տեսակի ծրագրեր կամ մտքեր այս ուղղությամբ չկան: Հնարավոր է՝ տեղի ունենան որոշ չսպասված կամ ծայրահեղ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ լքելու ենք դաշինքը»,- հայտարարել է Կացիտաձեն:
Հիշեցնենք՝ «Նոր աջեր»-ը «Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան» կուսակցության հետ ընտրությունների է գնում «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» ընտրաբլոկի կազմում: Իսկ «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»-ն անակընկալ լքեց դաշինքը: