Ամերիկայի միացյալ նահանգների և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիբ էրդողանը քննարկել են «Իսլամական պետության» ոչնչացման ուղիները: Հաղորդում է «Routers» գործակալությունը :
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ Օբաման մեկ անգամ ևս հաստատել է, որ սատարում է Թուրքիային` անվտանգության ապահովման հարցում, նաև Միացյալ նահանգների ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել` Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության առիթով` համատեղ պայքարի պատրաստակամություն հայտնելով:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև միգրացիոն ճգնաժամից դուրս գալու ելքերը: Հիշեցնենք` նախագահները հանդիպել են միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում, որին մասնակցում է ավելի քան 50 երկրի առաջնորդ:
Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում նշել է. «Ահաբեկիչները կրկին ցույց են տալիս իրենց հրեշավոր դեմքը: Անվտանգության մեր ուժերը` Աստծու կամոք, վերջ կդնեն այս ամենին»,- նախագահ խոսքերը մեջբերել է «Associated press»-ը:
Ականատեսների խոսքով`Դիարբեքիրում պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսների կայանատեղիի մոտ, երբ մոտենալիս է եղել զրահապատ ոստիկանական ավտոմեքենա:
Քաղաքը մեծամասամբ քրդաբնակ է: Ինչպես հաղորդում է «France presse» գործակալությունը` նախագահ էրդողանի ելույթի ժամանակ քրդական ժողովրդավարական կուսակցության դրոշով անձինք իրենց բողոքն են արտահայտել: