
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու նոր խորհրդական ունի: Կառավարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ տարածաշրջանային զարգացման հարցերով վարչապետի խորհրդական է նշանակվել փախստականների և վերաբնակեցման նախկին նախարար Սոզար Սուբարին:
Կրթության և գիտության հարցերով վարչապետի խորհրդական է նշանակվել ԿԳ նախկին նախարար Միխեիլ Չխենկելին: Համապատասխան հրամանագրերը կառավարության ղեկավարի կողմից արդեն ստորագրվել են: