Հոկտեմբերի 5-ին «Հայրենասերների դաշինք — միավորված ընդիմության» Մթածմինդա Թաղամասի մեծամասնական թեկնածու Լադո Սադղոբելաշվիլին խոսեց նախընտրական շրջանում ընտրողների ձայների վաճառքի դեպքերի մասին: Սադղոբելաշվիլին ուշադրությունը կենտրոնացրեց ընտրակաշառքների մի քանի դեպքի վրա: Մասնավորապես նշեց Մթածմինդա թաղամասի մեծամասնական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից հոկտեմբերի 6-ին Թբիլիսիի Ակումբներից մեկում ընտրողների հետ հանդիպման փաստը.
«Սա ընտրական օրենսգրքի ուղիղ խախտում է: Այն միանգամայն համապատասխանում է օրենսգրքի 47-րդ հոդվածին, ինչը ենթադրում է ընտրողին կաշառել: Նա անպայման պետք է տուգանվի, իսկ ավելի ճիշտ կլինի ընդհանրապես արգելել նրա մասնակցությունը ընտր ություններին»:
Մթածմինդայի մեծամասնական թեկնածուի կողմից նկատված երկրորդ խախտման հեղինակը Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանոյթյան նախկին նախարար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Ռուռուան էր.
«Պարոն Ռուռուան մոտ 10.000 փաթեթ է բաժանել խանութներին և թոնրատներին, որոնց վրա դրոշմված է եղել գովազդային գրառումներ կուսակցության և կոնկրետ իր՝ Նիկա Ռուռուայի անունով, ինչը ևս ընտրակաշառք է հանդիսանում և համապատասխանում է ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածին: Այս ամենի հետ մեկտեղ, Ռուռուայի կողմից նկատվել են նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր: Այս ամենի մասին քաջ տեղյակ են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Ցավոք այս հարցով ոչ մի արձագանք ԿԸՀ-ի կողմից չի լսվել»:
Սադղոբելաշվիլին վրդովված էր նաև մեկ այլ հարցով: Ինչպես նշեց պատգամավորի թեկնածուն, հոկտեմբերի 5-ին «Միացյալ ազգային շարժման» երթի ժամանակ վնասել են «Հայրենասերների դաշինք»-ի անդամներից մեկի ձեռքը:
««Միացյալ ազգային շարժման» անդամ Վաժա Մորգոշիայի կողմից ֆիզիկական ոտնձգության արդյունքում վնասել է «Հայրենասերների դաշիքի» անդամ Նանա Նարիմանիձեի ձեռքը: Այս պահի դրությամբ տեղյակ չեմ ջարդվել թե դուրս է ընկել, բայց գիտեմ, որ գիպսի մեջ են դրել: Հարկ է նշել, որ ոստիկանությունը դեռևս չի հետաքրքրվել այս գործով, հույս ունենք՝ շուտով կզբաղվեն»: