Նիսի ահաբեկչության զոհ է դարձել 80-ից ավելի մարդ

 

Հուլիսի 14-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա նաև Հայաստանի քաղաքացի, ով  ամուսնացել եւ Նիս էր  տեղափոխվել վերջերս:

Նա մահացել է բեռնատարի հարվածից: Եւս մեկ հայուհի, ով բնակվում է Նիսում, իր մանկահասակ որդու հետ ահաբեկչության պահին գտնվել է Անգլիական ափի տարածքում: Նրան բարեբախտաբար հաջողվել է  երեխայի սայլակը հրել անվտանգ վայր և մարմնով ծածկել որդում:

скачанные файлыՆշենք, որ Նիսում, Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող ազգությամբ 4 վրացիներ են եղել, որոնց հետ երկար ժամանակ հնարավոր չի եղել կապ հաստատել: Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան կողմից իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ այս ընթացքում նրանք տանն են գտնվել և չեն պատասխանել հեռախոսազանգերի:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչությանը. «Ուզում եմ ցավակցությունս հայտնել ֆրանսիայի ժողովրդին` վրաց ժողովրդի անունից: Մենք նրանց կողքին ենք կանգնած, զգում և կիսում ենք նրանց ցավը: Ուզում եմ նշել նաեւ գլոբալ անվտանգության տեսանկյունից Վրաստանի դերի կարեւորությունը, մեր զինվորականները այսօր էլ թեժ կետերում են, որտեղ վտանգում են իրենց կյանքը, ինչի համար ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց: Տեղի ունեցածը եւս մեկ անգամ փաստում է, որ բոլորս պետք է չափազանց զգույշ լինենք: Բնական է, որ պետք է խստացնենք անվտանգության միջոցառումները և հանրությանը պետք է մանրամասն տեղեկացնել, թե որ իրավիճակում ինչ կերպ է պետք վարվել: Այս գործընթացում ակտիվ կերպով պետք է ներգրավվեն իրավապահ մարմինները: Այս տեսանկյունից Վրաստանի անվտանգության գերատեսչությունները ակտիվորեն աշխատում են, որպեսզի ապագայում արդյունավետ կերպով արձագանքեն արտակարգ իրավիճակներին»,- հայտարարել է նախագահ Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան