
Վրացական interpressnews լրատվական կայքը հղվելով հայկական լրատվամիջոցների վրա, գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի:
«Այս առաջարկով հանդես են եկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներ, որոնց միացել են նաև Փաշինյանի թիմի անդամները»: Interpressnews-ը հղվելով հայկական «Ժամանակ» թերթի խմբագրության տեղեկատվության վրա, հայտնում է, որ օտարերկրյա դիվանագետները կարծում են․ «Փաշինյանը ոչ միայն հանրային կայունություն բերեց Հայաստանին, այլ նաև հնարավոր է, որ նա տարածաշրջանում խաղաղության և հանդուրժողականության նախաձեռնողը դառնա»: