«Հոկտեմբերի 5-ի Միացյալ ազգային շարժման ցույցը, Իվանիշվիլիի իշխանությունից հեռանալուց մի քանի օր շուտ է անցկացվում և հույս ունեմ, որ ՆԳՆ֊ը և բոլոր մյուս գերատեսչությունները որևէ հիմարություն չեն անի»,- այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» ղեկավարներից Գիգա Բոկերիան Վրաստանի Ներքին գործերի նախարարի հետ հանդիպումից առաջ:
«Միացյալ ազգային շարժման» անդամներ Գիգա Բոկերիան, Նիկա Մելիան և Գիորգի Տուղուշին հանդիպել են Ներքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 5-ի «Միացյալ ազգային շարժման» կողմից նախատեսվող ցույցի ավտանգության կանոնակարգը:
Ինչպես մինչև հանդիպումը հայտարարել է կուսակցության անդամներից Նիկա Մելիան, հոկտեմբերի 5-ի ցույցը լինելու է մասշտաբային և նախարարությունում գտնվելու նպատակն է խուսափել հնարավոր թյուրիմացություններից:
«Հոկտեմբերի 5-ին Վարդերի հրապարակում մասշտաբային հավաք ենք նախատեսում, որտեղ կհավաքվի մեր կուսակցության աջակիցների մեծաքանակ բազմություն, ինչը պահանջում է կազմակերպական հարցերի համաձայնեցում, որպեսզի հնարավոր թյուրիմացություններից»,- հայտարարել է Նիկա Մելիան: