«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի ղեկավար Նիկա Մելիան հրաժարվում է պատգամավորի մանդատից և պայքարելու է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնի համար: Այս մասին հայտնի է դարձել Թբիլիսիի քաղաքապետի և քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) թեկնածուների առաջադրման ընթացքում:
«Սա լինելու է մայրաքաղաքի փրկության պայքար: Ես որոշում եմ կայացրել թողնել խորհրդարանը՝ երկրի և այս քաղաքի փրկության համար: Հենց սակրեբուլոյում ես կպայքարեմ Իվանիշվիլիի օլիգարխիկ համակարգի դեմ»,- ասել է Մելիան: