«Անուղղակի ընտրակարգով նախագահական ընտրությունները կմեկնարկեն 2024 թվականից, ինչը նշանակում է, որ ներկայիս նախագահը նույնպես կկարողանա մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին»,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն, երեկ Եվրամիության ասոցացման պառլամենտական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնել է խորհրդարանի խոսնակը, սահմանադրական փոփոխությունների շրջանակներում նախագահի դերի շահարկումներ են եղել, քաղաքական կուսակցությունները և հենց ինքը՝ նախագահը հայտնել են, որ այս փոփոխությունները նախագահի դեմ են։
«Ի վերջո, մենք շրջանցեցինք բոլոր տիպի շահարկումները։ Նախ, նախագահական ընտրութուններն անուղղակի ընտրակարգով կմեկնարկեն միայն 2024 թվականից։ Սա նշանակում է, որ ներկայիս նախագահը հնարավորություն կունենա մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին։ Այսպիսով մենք շրջանցեցինք բոլոր շահարկումները։ Նախագահի կարգավիճակը մնում է նույնը։ Նախագահի իրավասություններում նույնպես լուրջ փոփոխություններ չեն եղել, մինչդեռ նշվում էր, որ հենց դա է եղել սահմանադրական բարեփոխումների նպատակը»,-հայտարարել է Կոբախիձեն։