ՆԳՆ-ն վերսկսում է Խորավայի փողոցի սպանության գործի քննությունը

Վրաստանի գլխավոր դատախազությունը ՆԳՆ-ին հանձնարարել է վերսկսել Խորավայի փողոցում երկու անչափահասների սպանության գործի քննությունը:

Հիշեցնենք՝ երեկ դատարանն աղմկահարույց որոշում էր կայացրել․ անչափահասը սպանվել է, սակայն սպանողը չկա։

Որոշման հրապարակումից հետո բողոքի մեծ ալիք է բարձրացել, ինչից ժամեր անց Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել։

Անցած գիշեր, մի քանի ժամ ՆԳՆ-ում հարցաքննվել է դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Միրզա Սուբելիանին, որին սպանվածներից մեկի՝ Դավիթ Սարալիձեի հայրը մեղադրում է մեղավորներին պաշտպանելու մեջ: Սուբելիանին մեղադրանքները հերքել է:

Սպանված անչափահասներից մեկի՝ Դավիթ Սարալիձեի հայրը գործի քննության վերսկսումը որակում է որպես կառավարության խաբեության ևս մեկ փորձ: Նա հայտարարել է, որ չի կարող հետաքննությունն անցկացվել այն դեպքում, երբ իրեղեն ապացույցները վերացված են, վկաները՝ վախեցած: Հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։

 

Թողնել պատասխան