Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին խոսել է ընտանեկան բռնության մասին՝ նշելով, որ այս հանցատեսակի դեմ պայքարը մնում է իրենց գերատեսչության գլխավոր առաջնահերթություններից մեկը: Նախարարը նշել է, որ այս զգայուն խնդրի լուծման համար, և որպեսզի իրավապահները կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտավորությունները, անհրաժեշտ է համագործակցություն և աջակցություն՝ այդ թվում նաև բռնության ենթարկվածների և ականատեսների կողմից: Նախարարը դիմել է ընտանեկան բռնության զոհերին, հորդորել՝ չլռել և չթաքցնել. «Մեր ամբողջ գերատեսչությունը՝ 40 հազար մարդ, ձեր կողքին է, որպեսզի պաշտպանի ձեզ»,- ասել է Մղեբրիշվիլին: