
«Լսարան 115» ուսանողական շարժման որոշ անդամների կողմից քննությունների օրը տեղափոխելու համար հնարավոր կեղծ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյլալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել: Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի հատկանիշներով (կեղծ փաստաթղթեր, կնիք կամ ձևաթուղթ պատրաստել, վաճառել կամ օգտագործել):
ՆԳՆ-ն հետաքննությունը սկսել է «Կվիրիս Պալիտրա» շաբաթաթերթում մարտ ամսին հրապարակված «Լսարան 115»-ի անդամները քննությունը տեղափոխելու համար կեղծ փաստաթղթե՞ր են իրականացնում» վերտառությամբ հոդվածից հետո: «Կվիրիս Պալիտրա»-ն համապատասխան փաստաթղթերի վրա հիմնվելով գրել է, թե «Լսարան 115»-ի որոշ անդամներ քննությունները տեղափոխելու համար կեղծ փաստաթղթեր են օգտագործել: