
Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության և կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները ապօրինի թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալել են Թբիլիսիի Վակե-Սաբուրթալո ոստիկանության վարչության 7-րդ բաժնի քննիչ Բ.Ա-ին:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, նշված հանցագործության համար 6-11 տարի ազատազրկում է նախատեսվում:
Նախարարության փոխանցմամբ, հետաքննությունը պարզել է, որ Բ.Ա.-ն քաղաքացուց որոշ թմրանյութեր է գնել: Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: