Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը երկրի Ներքին գործերի նախարարին ու պետանվտանգության ծառայության ղեկավարին խորհրդարան է հրավիրել:
Ընդդմիդիր պատգամավորների խոսքով՝ կասկածելի պայմաններում ադրբեջանցի լրագրողի անհետանալը պետության հանդեպ իրականացված հանցագործություն է, որի մեջ ամենայն հավանականությամբ «ներգրավված են եղել նաև Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները»:
Նրանք անհրաժեշտություն են համարել հարցի շուրջ երկրի իրավապահ մարմինների ղեկավարների կողմից մանրամասն տեղեկատվութան տրամադրումը:
«Սա ոտնձգություն էր երկրի ազգային շահերի դեմ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավվել են գործարքում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Օթար Կախիձեն՝ կոչ անելով իշխող «Վրացական երազանք»-ին լրջորեն մոտենալ հարցին։