«Կախա Կալաձեն իմ ընկերն է։ Նա, բնականաբար, կստանա իմ լիարժեք աջակցությունը, եթե Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում հաստատվի նրա թեկնածության առաջադրումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Նա չի հաստատել խոսակցությունները, թե իշխող «Վրացական երազանք»-ում քաղաքապետի թեակնածու առաջադարելու հարցում վերջնական որոշում է կայացվել․ «Դեռևս խորհրդակցություններ են ընթանում»:
«Սպասում ենք շատ հետաքրքիր եւ կարեւոր որոշման, որը կվերաբերի նաև ինձ»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան՝ ավելացնելով, որ խորհրդակցություններում ինքը ևս ակտիվ ներգրավվածություն ունի: