Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նստավայրում, տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան (NGC) հանձնաժողովի նիստը, որում քննարկվել են ռազամավարական հաղորդակցությանը վերաբերող հարցեր։ Վրաստանի Եվրաինտեգրման նախարարի գրասենյակից «interpressnews»-ին հայտնել են, որ նիստը ղեկավարել է Եվրատլանտյան ինտեգրման եւ համագործակցության տնօրինության ղեկավար Յարոսլավ Սկոնիեչկան։
Հանձնաժողովի նիստին վրացական կողմից մասնակցել են Եվրաինտեգրման փոխնախարար Մարիամ Ռաքվիաշվիլին եւ ՊՆ-ի միջազգային հարաբերությունների եւ եվրաատլանտյան ինտեգրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Թինաթին Մզարելուան: Նրանք ներկայացրել են երկրի առջև ծառացած մարտահրավերները, ռազմավարական հաղորդակցությունը ապահովելու նպատակով արված քայլերն ու ապագա ծրագրերը:
ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ընթացքում կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին։