
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մարտի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները:
«Նշված ընտրությունները չեն նպաստում Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք էջում հրապարակված հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ն մասամբ ճանաչված Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ չի համարում։
«Դաշինքը ևս մեկ անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ: