
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանի մասին հայտարարություն է ընդունել, որով դաշինքի անդամ 28 պետությունների 250 պատգամավորները անդամ պետությունների առաջնորդներին կոչ են անում աջակցել Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցությանը:
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության աջակցության մասին դեկլարացիայի նպատակը դաշինքի կոլեկտիվ անվտանգության հզորացումն է, որպեսի կարողանա պայքարել ռուսական ագրեսիայի դեմ»,-նշված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ն կհետևի, որպեսզի յուրաքանչյուր ագրեսիա համարժեք պատասխան ստանա, իսկ դաշինքի վտանգի մեջ գտնվող անդամ պետությունները իրենց առավել ապահով զգան: Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/-ն: