
«ԱՄՆ-ն և նրա գործընկերները ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ անհեռատես քաղաքականություն են վարում»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Le Figaro» լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ:
«Մեզ համար ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեր գործընկերների անհեռատեսության մասին է խոսում: Պետք է կարողանան նայել մեկ քայլ առաջ: Խորհրդային միության փլուզումից հետո մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերները մեզ համոզում էին, թե ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվելու, փոխարենը ստեղծվելու է անվտանգության ընդհանուր մեխանիզմ: Նրանք հորինեցին Ռուսաստանի կողմից գոյություն չունեցող վտանգներ և սկսեցին պայքարել դրանց դեմ»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ երբեմն դժվարանում է երկխոսությունը եվրոպական երկրների հետ, հատկապես ԱՄՆ-ի հետ կապերից հետո:
«Որոշեք, թե ով է ձեր ղեկավարը, ով՝ ոչ, մենք պատրաստ ենք համագործակցության»,-նշել է Վլադիմեր Պուտինը: