
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) գարնանային նստաշրջանը մայիսի 26-29-ը կանցկացվի Վրաստանի մայրաքաղաքում։
Այս մասին ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Պաոլո Ալլիի հետ Իտալիայում տեղի ունեցած հանդիպումից հետո տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, «interpressnews»-ին փոխանցել են կառավարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հիմնարար միջոցառումների փաթեթի իրականացման հարցերը, նշվել է, որ Վրաստանն այս ուղղությամբ կարևոր առաջընթաց է գրանցել: