Համաշխարհային շուկայում նավթի գները բարձրացել են: «Brent» տեսակի նավթի մեկ բարելի արժեքը այսօր` ապրիլի 21-ին հասել է 46 դոլարի , սա 2015-ից մինչ հիմա ռեկորդային գին է` հաղորդում է «BBC»-ն:
Փորձագետների կարծիքով` նավթի գինը բարձրանում է ` ԱՄՆ-ի նավթի պաշարների ավելացման ֆոնին: Հիշեցնենք` երկուշաբթի նավթի գները կտրուկ նվազել էին` այն բանից հետո, երբ նավթարդյունաբերող երկրների գագաթնաժողովն ավարտվել էր անարդյունք:
Դրանից մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել, որ գագթնաժողովի անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ`արտադրության ծավալների քչացման հետ կապված, ինչը կօգներ ավելացնել նավթի գները: