
Նաուրու Հանրապետության նախագահ Բարոն Վական նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա: Այս մասին հայտարարել են Աբխազիայի իշխանությունները:
«Նոյեմբերի 12-ին Ռաուլ Խաջիմբան և Բարոն Վական կքննարկեն երկկողմ համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարները»,- ասված է Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:
Նախագահի պատվիրակության կազմում են նաև առողջապահության նախարարը, նախագահի խորհրդականը, ինչպես նաև ՄԱԿ-ում Նաուրուի ներկայացուցիչը: