
Վրաստանում նախընտրական շրջանի կրքերը շարունակում են թեժանալ: Օգոստոսի 4-ին Բաթումիում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի առջև այրել են Միխեիլ Սահակաշվիլիի խրտվիլակը, որի հետևանքով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և «Մեր հայրենիք» շարժման ներկայացուցիչների միջև վեճը ֆիզիկական առճակատման է հասել: «Մեր հայրենիք» շարժման անդամները հայտարարել են, որ ավարտվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությոան ժամանակաշրջանը` նշելով, թե թույլ չեն տալու կրկնել Վրաստանում 9 տարի շարունակ տեղի ունեցածը: Իրենց հերթին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները ցուցարարներին դավաճան են անվանել: Միջադեպի արդյունքում ձերբակալվել է «Մեր Հայրենիք» շարժման անդամներից մեկը: Տեղեկացնում է interpressnews-ը