Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նորից հիշեցնում է, որ 2006 թվականի ապրիլի 1-ին տրված վարորդական իրավունքի վկայականների վավերականության ժամկետը լրանում է ապրիլի մեկին: Գերատեսչությունը կոչ է անում վարորդներին սահմանված ժամկետներում դիմել փաստաթուղթը փոխարինելու համար: Մինչ ապրիլի մեկը նոր նմուշի վարորդական իրավունքի վկայական ձեռք չբերելու դեպքում հին նմուշը կհամարվի ուժը կորցրած, և տվյալ վարորդը մեքենա վարելու հնարավորություն չի ունենա՝ մինչև նոր փաստաթղթի ձեռք բերելը: Այն քաղաքացիները, ովքեր մինչ ապրիլի մեկը չեն հասցնի փոխել վկայականը, ստիպված կլինեն վարորդական իրավունքի տեսական և գործնական քննություն հանձնել:
Ներկայումս վկայականը փոխել հնարավոր է առանց քննությունների, բավական է միայն ներկայացնել առողջության մասին տեղեկանք, անձը հաստատող փաստաթուղթ և վարորդական իրավունքի հին նմուշի վկայականը: Նոր վկայականի համար սահմանված գումարը 15 լարի է, վավերականության ժամկետը 15 տարի: Ըստ Վրաստանի օրենսդրության՝ առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարելու համար 500 լարի տուգանք է սահմանված:
Նյութի աղբյուր՝ newsgeorgia.ge