
Մարտի 2-3-ը Վրաստանում կլինի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցչությունը: Պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ Հյուսիսատանտյան դաշինքի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներին կհյուրընկալի Վրաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վլադիմեր Չաչիբաիյան:
Ռազմական կոմիտեն ՆԱՏՕ-ի բարձրագույն և մշտական ռազմական մարմին է: Նրա հիմնական գործառույթը դաշինքի քաղաքական որոշումներ ընդունող մարմիններին՝ դաշինքի խորհրդին և միջուկային պլանավորման խմբին ռազմական խորհրդատվություններ ներկայացնելն է:
Վրաստանում երկօրյա այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի ՊՆ-ի և գլխավոր շտաբի ղեկավարի հետ: Բացի այդ, «Ռեդիսոն Բլու Իվերիա» հյուրանոցում վրաստանյան կողմի մասնակցությամբ տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի արտագնա նիստ: Նախատեսված է դաշինքի այցելությունը ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման միասնական կենտրոն (JTEC):
Այցի շրջանակներում դաշինքի անդամ պետությունների ներկայացուցիչները Թբիլիսիի Հերոսների հրապարակում գտնվող հուշարձանի մոտ ծաղկեպսակ կդնեն և կայցելեն Դավիթ Շինարարի (Աղմաշենեբելի) անվան Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիա :