Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այս պահին հանդիպում է անցկացնում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։
Հանդիպման մեկնարկից առաջ նախագահի նստավայրի բակում տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական դիմավորման արարողությունը։
Վրաստանի և Բելառուսի նախագահները հանդիպման արարողությանը պատվով բարձրացրել են Վրաստանի պետական դրոշը և ներկայացրել կառավարական պատվիրակություններին։
Վրաստանի և Բելառուսի նախագահների առանձնազրույցից հետո տեղի կունենա ավելի լայն մասշտաբով հանդիպում, որից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-ների համար հայտարարություններ կանեն։
Ըստ Մարգվելաշվիլիի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը տնտեսական, գյուղատնտեսության, կրթության, ենթակառուցվածքների և առևտրի շրջանակներում երկկողմ հարաբերությունների խորացում կապահովի։
Լուսանկարը՝ Մարգվելաշվիլիի ֆեյսբուքյան էջից