
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքերով, «Վրացական երազանք»-ից նախագահի թեկնածուի վերաբերյալ իշխող թիմում խորհրդակցություններ են սկսել, սակայն դրանք ակտիվ փուլում չեն:
«Ակտիվ փուլում չեն այդ խորհրդակցությունները: Հետևաբաար, կոնկրետ թեկնածուների վերաբերյալ խոսելը վաղ է»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի` նախագահի հավանական թեկնածուի վերաբերյալ լրատվամիջոցներում մի քանի մարդու անուն է շրջանառվում: