
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը լքել են նաև Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները։
Խմբակցության ղեկավար Իրմա Ինաշվիլիի հայտարարության համաձայն՝ «Հայրենասերների դաշինք»-ը չի դառնա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի շահերը տարածող ուժ։
«Շատ ցավալի է, սակայն ստիպված ենք լքել սահմանադրական հանձնաժողովը: Այս պահին մեր հեռանալը տրամաբանական է, քանի որ այլևս մեր խորհրդատվության կարիքը չեն զգում: Մեծամասնությունն առաջնորդվում է ոչ թե երկրի, այլ կուսակցության շահերից ելնելով: Նախագահի ընտրության կարգի փոփոխությունը իշխանության զավթումն է»:
Այսպիսով Վրաստանի «Հայրենասերների դաշինք»-ը միանում է այն 15 քաղաքական ուժերին, որոնք բոյկոտում են սահմանադրական բարփոխումների հանձանաժողովի աշխատանքները: