
Վրաստանի նախագահի աշխատակազմը ուսումնասիրել է գաղտնի հետաքննությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթը և հանդիպումներ է սկսել համապատասխան պատկան մարմինների հետ:
Վերոնշյալ հարցի շուրջ նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Լեւան Բոձաշվիլին նախագահական նստավայրում «Սա քեզ է վերաբերվում» արշավի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին են հանդիպել:
Հարցի վերաբերյալ Աննա Դոլիձեն, փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել պետանվտանգության ներկայացուցչի և անձնական տվյալների պաշտպանության հարցերով տեսուչի հետ: