«Վրաստանի նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի»,-հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին՝ անդրադառնալով այս օրերին բուռն քննարկումների առիթ դարձած հարցին։
Աբաշիշվիլին տեղեկացրել է, որ «Սահմանադրությունը բոլորինն է» ծրագրի շրջանակներում երկրի ղեկավար Գիորգի Մարգվելաշվիլին քաղաքացիների կարծիքն է հարցնում։
«Տեղյակ եք, որ «Սահմանադրությունը բոլորինն է» ծրագրի շրջանակներում մենք մարդկանց կարծիքն ենք լսում ոչ միայն նախագահի ընտրության, այլ նաև սահմանդրության մեջ նախատեսվող մյուս փոփոխությունների շուրջ։ Նախագահի ընտրության վերաբերյալ ժողովուրդն արդեն իր ընտրությունն արել է, որից չպետք է նրան զրկել։ Վրաստանի քաղաքացիները նախագահին պետք է ընտրեն 2018 թ․, 2123 թ․ ու դրանից հետո»,- հայտարարել է Աբաշիշվիլին: