Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Անա Դոլիձեն չի հստակեցրել, թե արդյոք նախագահը Սահմանադրական փոփոխությունների հարցում կօգտագործի վետոյի իրավունքը: Դոլիձեի խոսքով, երկրի ղեկավարը հարցի շուրջ որոշում կկայացնի խորհրդարանական մեծամասնության կողմից առաջարկվող Սահմանադրական փոփոխությունների վերջնական փաստաթուղթը ներկայացվելուց հետո:
«Մենք ականատես եղանք, որ Սահմանադրության փոփոխությունների հարցով սկսված գործընթացը փակուղի մտավ: Մեծամասնությունը չկարողացավ կոնսեսուսի գալ՝ ընդունելով բոլորի կողմից ընդունելի փաստաթուղթ: Հետևաբար, մենք կլինենք այն կողմում, որտեղ հնարավոր կլինի մշակել այդ փոխզիջումային տարբերակն ու այն կներկայացնենք մեծամասնությանը»,- հայտարարել է Դոլիձեն: