«Նախագահը ստում է, նա Աջարիայի կառավարության նախագահի թեկնածու չի առաջադրել», — այսպես է արձագանքել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Թորնիկե Ռիժվաձեի թեկնածության առաջադրմանը:
«Երբ Մարգվելաշվիլին ասում է, որ ինքն է ընտրել Աջարիայի կառավարության նախագահի թեկնածուին, նա փորձում է շփոթության մեջ գցել հասարակությանը: Սա սխալ է: Ամենապարզ ժողովրդավարական սկզբունքները հաշվի առնելով` ներկայացուցչական մարմնում, այս դեպքում Գերագույն խորհրդում 2/3-ի ներկայացուցիչ ունեցող քաղաքական կուսակցությունը պետք է ներկայացնի թեկնածուին, իսկ նախագահին միայն մնում է հավանություն տալ կուսակցության թեկնածուին», — լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի նախագահը:
Մարգվելաշվիլին Ռիժվաձեին ներկայացրել է Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնում: Ռիժվաձեն «Վրացական երազանք»-ի թեկնածուն է, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն է Արմազ Ախվելդիանիին: