«Միասնական պետություն ստեղծելու համար հասարակությանը պետք է հարցնել, թե ինչպես ստեղծել այդ միասնությունը»,- Կախեթիում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել են սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր, հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Ուրախ եմ, որ ինձ հաճախակի է հնարավորություն ընձեռվում հանդիպել ձեզ և խոսել այնպիսի կարևոր թեմայի մասին, ինչպիսին է մեր քաղաքական կյանքը, լսել ձեր գաղափարներն ու կարծիքները։ Ես, որպես քաղաքական գործիչ, իմ դիրքորոշումը պետք է համաձայնեցնեմ ձեր տեսակետների հետ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին։
Ըստ նախագահի՝ սահմանադրութունը երկրի հիմքն է, այն բարդ իրավական փաստաթուղթ է, որի հիման վրա կազմվում է ողջ օրենսդրությունը:
«Այս փաստաթղթի վրա աշխատում են հրավիրված իրավաբաններ և սահմանադրագետներ, սակայն դրա բովանդակությունը և ոգին յուրաքանչյուր քաղաքացու հետ համաձայնեցված պետք է լինի և պետությունը պետք է իրականացնի այն: Մենք բոլորս ծնվել ենք որպես ազատ մարդիկ: Աստծո կողմից պարգևատրվել ենք ազատության: Անհնար է, որ ազատ մարդը խախտի այն օրենքը, որի ստեղծման մեջ մասնակցություն է ունեցել»,- հայտարարել է երկրի առաջին դեմքը: