«Նախագահը մինչեւ հոկտեմբերի 10-ը ժամանակ ունի որոշելու՝ արդյո՞ք ստորագրում է Սահմանադրության այս տարբերակի տակ, թե ոչ։ Սպասում ենք այդ որոշմանը»,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:
Ըստ Բեսելիայի՝ նախագահի հետ նախորդ օրվա հանդիպումը գործնական էր եւ կառուցողական:
«Սպասում ենք հանդիպման արդյունքներին: Մեր հետագա քայլերը կախված են նախագահի որոշումից։ Պետք է ասեմ, որ մենք եւս գնացել ենք զիջումների եւ հասել համաձայնության»,- հայտարարել է Բեսելիան:
Հիշեցնենք, խորհրդարանական մեծամասնության անդամները նախորդ օրը հանդիպել են նախագահի հետ, քննարկել Սահմանադրությանը վերաբերող հարցեր: