
Նախագահ Մարգվելաշվիլին հանդիպել է Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլիի հետ:
Նախարարը զեկուցել է, որ ինչպես մնացած բանտարկյալների, այնպես էլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների իրավունքները կալանավայրերում պաշտպանված են և երաշխավորված: Աշխատանքային հանդիպամանը ներկա է եղել նաև նախագահի` մարդու իրավունքների և արդարադատության հարցերով խորհրդականը: Կախա Կոջորիձեն նշել է, որ նախկին պաշտոնյաների բանտերում կեցության հարցը մեծ հետաքրքություն ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Ներկա պահին Թբիլիսիի համար 9 բանտում պատիժ են կրում Թբիլիսիի նախկի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Պաշտպանության նախկին նախաարար Բաչո Ախալիան, ինչպես նաև պետական համակարգի այլ ծառայողներ, ովքեր դատվեցին 2012-ին` երկրում իշանափոխությունից հետո:
Լուսանկարը` նախագահի Ֆեյսբուքյան էջից